Բաժին . Ծրագրեր
Այսօր մենք կխոսենք TransTorrent ծրագրի մասին, որի հեղինակն է MobilityFlow ընկերությունը: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր է համացանցից ներբեռնել ցանկացած ֆայլ (օրինակ՝ ծրագիր)
սովորականից արագ:
Լա՛վ է հնչում չէ, բայց ծրագրից օգտվելու համար դուք պետք է օգտվեք
bitorrent ծրագրերից (եթե ինչ-որ մեկին հայտնի չէ, torrent-ը հատուկ կայքերից ֆայլեր ներբեռնելու ծրագիր է, որը կարող եք ներբեռնել այստեղից) :
Ինչպես է աշխատում ծրագիրը՝
ցանկացած կայքում սեղմելով ֆայլը ներբեռնելու լինկի վրա (ճիշտն ասած լինկ բառի հայերեն համարժեքը չքթա (:)
TransTorrent ծրագիրը ավտոմատ գտնում է կայքից համապատասխան torent
ֆայլը և ուղղարկում է
bitorent ծրագրին, հետևաբար ֆայլը ներբեռնվում է ոչ թե բրաուզերի այլ
bitorent ծրագրի միջոցով:
Նշեմ նաև ,որ եթե ծրագիրը համապատասխան torent
ֆայլը չի գտնում ապա ֆայլը ներբեռնում է ինչպես միշտ:
Ցավոք ծրագիրը դեռ հասանելի է միայն chrome-ից և firefox-ից օգտվողների համար,բայց շուտով այս հավելումը հասանելի կլինի ցանկացած բրաուզերի համար:





No comments:
Post a Comment